«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատում իր 100%-անոց «դուստր» «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վաճառելու մտադրության մասին ԶԼՄ-ների տեղեկությունը: Այս մասին TASS-ին հայտնել է ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք չենք հաստատում ընկերության («Հայաստանի էլեկտրական ցանցեր») վաճառքի մասին տեղեկությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Kommersant-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը ստիպել վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: