Տնտեսություն գլխավոր 

Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ  արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից