Մշակույթ Հասարակություն 

Արամ Սուքիասյանը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանին

Երևանի քաղաքապետի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանին։ Քաղաքապետի տեղակալը հյուրի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, մասնավորապես դաշնակահարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնության մասին։

Տիգրան Համասյանը Արամ Սուքիասյանին է ներկայացրել 100 համերգ անցկացնելու նախագիծը։

 

 

«Ծրագրի մեծամասնությունը հայկական հոգևոր երաժշտություն է՝ Մաշտոցից Կոմիտաս դարաշրջանների հեղինակների ստեղծագործություններն են՝ ջազային մեկնաբանությամբ, երգչախմբի մասնակցությամբ։ Համերգների մեծամասնությունը նախատեսել ենք կատարել եկեղեցիներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ մի շարք այլ երկրներում։ Առաջին համերգը նախատեսել ենք Երևանում, մարտի 24-ին։ Ամռանը նաև ուխտագնացության ենք գնալու. լինելու ենք պատմական Հայաստանի ուխտատեղիներում, քաղաքներում, որոնք ներկայիս Իրանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքներում են»,- ներկայացրել է Տիգրան Համասյանը։

 

 

 

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, որպես Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու «100 համերգ» նախագծին, ինչպես նաև դաշնակահարի առանձին ձեռնարկումներին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից