Գիտություն գլխավոր 

2015 թվականի հունիսի 30-ը կերկարի 1 վայրկյանով

Հունիսի 30-ին կունենա ոչ  թե 86 հազար 400 վայրկյան, այլ մեկ վայրկյան ավելի: Այս տարի կրկին անհրաժեշտություն է առաջացել ներդաշնակեցնել համաշխարհային համակարգված ժամանակը՝ (UTC) և ունիվերսալ ժամանակը՝(UT1) Գիտնականները այս երևույթը բացատրում են նրանով, որ Երկրագնդի պտույտը դանդաղել է և կուտակվել է հավելյալ վայրկյան:

Այս մասին գրում է gazeta.ru-ն։

ՆԱՍԱ-ի մասնագետ Դենիել Մաքմիլանը նշել է, որ Երկրագնդի պտտվելու արագությունն աստիճանաբար նվազում է և հենց այդ պատճառով էլ կուտակվում է ավելորդ վայրկյանը:

Ներկայում մեկ օրը երկրագնդի վրա տևում է 86 հազար 400,002 վայրկյան:

Նույն շարքից