Հասարակություն Մշակույթ 

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Պետրոս Հայկազյանը

analitik.am

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական երեկո էր՝ նվիրված երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, մանկավարժի տարբեր տարիների սաներ, երաժշտասերներ։ Պետրոս Հայկազյանը 1950 թվականից դասավանդում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1967-2003 թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդում է նաև Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում և մանկավարժական 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, անվանի ջութակահարների, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է Պետրոս Հայկազյանին և մանկավարժական երկարամյա գործունեության, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից