Հայաստան Քաղաքական 

Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում․ նախագահ

Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հարավային սահմանի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում քուրդ զինյալների զգալի հաջողությունների ֆոնին:

Հասեկե քաղաքում, որը նույնպես Սիրիայի հյուսիսում է գտնվում, սիրիական զորքերն ու քուրդ զինյալները համաձայնության են եկել ԻՊ ահաբեկիչներին համատեղ հակազդելու հարցում:

Նույն շարքից