Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կարող է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ-ում չեն բացառում իրադարձությունների նման ընթացքը և շեշտում են, որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են համարժեք պատասխան տալ, այլ շատ ավելի խիստ հակահարված տալ:
«Չեմ հասկանում հակառոկարդի կողմից իրավիճակի սրման պատճառները, սակայն միևնույն ժամաակ, մարծում եմ, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո իրավիճակը սահմանում կարող է լարվել, քանի որ մենք լավ գիտենք, թե ում հետ գործ ունենք և մեզ լավ է ծանոթ այդ «ձեռագիրը»,-ասել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը Նախիջևանի կողմից Հայաստանի հետ սահմանին` Օհանյանը նշել է, որ կրակոցներն ու իրավիճակի լարումն անհասկանլի էին: «Մենք միշտ կողմ ենք եղել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն վերջին օրերին, Նախիջևանի հետ սահմանին հայկական զինված ուժերի դիրքերի բարելավման միջոցառումների շրջանակում կրակոցներ հնչեցին հակառակորդի կողմից,ինչը լարված իրավիճակ ստեղծեց: Չնայած, որ հայկական զինված ուժերը գործել են մեր սահմաններում,այն սահմաններում, որոնք կան դեռևս խորհրդային շրջանի բոլոր քարտեզներում»,-ասել է նա:
ստ Սեյրան Օհանյանի, հակառակորդի եռանդն ու ակտիվությունը մարում են, երբ նա արժանի հակահարված է ստանում: «Մենք ոչ միայն պատրաստ ենք արժանի հակահարված տալ, այլ բազմապատիկ անգամ ավելի պատժել: Բայց նման գործողությունների իմաստը չենք տեսնում: Միշտ փորձում ենք հորդորել մեր հարևաններին, մեր զինծառայողների ծառայությունն այնպես ենք կազմակերպում, որ ավելորդ լարվածություն չառաջանա»,- ասել է Օհանյանը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է զսպվածությունը պահպանել, վստահության մեխանիզմեր ստեղծել շփման գծում, որ բանակցային գործընթացում հնարավոր լինի հասնել հաջողության, հայտնում է Armenia Today-ը: