«Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ: Շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով: Կլինեն հանրային քննարկումներ, կձևավորվեն իրավաբանական, տնտեսագիտական խմբեր:
Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:
Նրա խոսքով, հետևողական են լինելու իրենց պահանջների լիարժեք կատարման հարցում՝ վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից թակացման որոշումը, նվազեցնելու նպատակով վերանայել անցած տարվա ընդունած սակագինը, պատժել այն ոստիկաներին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ ցուցարաների նկատմամաբ:
Ա. Քոչարյանը նաև հավելեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի պառակտվել: