Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը` Մեհրիբան Ալիևային, պարգևատրել է իր հոր անվան` «Հեյդար Ալիև» շքանշանով, հայտնում է Ru.oxu.az-ը:
Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Ադրբեջանի մշակույթի, կրթության, առողջապահության և սպորտի զարգացմանն ուղղված իր բեղուն գործունեության համար:
Ինչպես նաև` ադրբեջանցի ժողովրդի մշակութային ժառանգության միջազգային պրոպագանդայի և առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման գործում` իր մեծ ավանդի համար: