Ոչինչ բացառել հնարավոր չէ, կարող է Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարակի ակտիվիստները միանան: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը:
«Այնտեղ մեր ընկերներն են՝ անկախ մեր հանդեպ իրենց դիրքորոշումից: Հիմնականում հիմա մեր խնդիրն ավելի շատ ՀԷՑ-ի աուդիտի հետ է կապված և հնարավորություն կա մասնակցելու այդ աուդիտին: Ինչո՞ւ չմասնակցել: Այդ ընթացքում կարելի է հասկանալ նրանց տրամադրվածությունը տանում է փակուղի՞, թե լուծման: Եթե փակուղի կտանի, նորից փողոց դուրս կգանք»,-հայտարարեց նա: