Հայաստան Քաղաքական 

Կառավարությունն առաջարկելու է ԱԺ արտահերթ նիստ գումարել

Վաղը կառավարության արտահերթ նիստ է, որի օրակարգում մեկ հարց կա:

«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր»,- տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Նույն շարքից