Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վրաստանը մտադիր է կառուցողական և առավելագույն պրագմատիկ երկխոսության ճանապարհով կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա հիշեցրել է, որ «ավելի քան 2 տարի առաջ Վրաստանն ուղիղ երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ։
«Դա անհրաժեշտ է եղել, քանի որ մենք կարևոր ենք համարում կարգավորել հարաբերությունները հարևան պետության հետ։ Երկխոսության ընթացքում մենք հաջողության ենք հասել ՌԴ-ի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման և զարգացման հարցում, Վրաստանի համար բացվել է ռուսական շուկան, և և դա կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար»,- նշել է վարչապետը։
Խոսելով երկու պետությունների միջև հարաբերությունների քաղաքական ասպեկտի մասին՝ Ղարիբաշվիլին նշել է, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։
«Միայն այդ ճանապարհով մենք պետք է հասնենք համաձայնության և պայմանավորվածությունների վրաց-ռուսական հարաբերությունների կարևորագույն թեմաների վերաբերյալ»,- հավելել է վարչապետը։