Ազգությամբ հայ ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի այցելությունը հզոր ազդակ դարձավ Հայաստանում սոցիալական հուզումների խթանման համար:Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: The Daily Beastպարբերականին տրված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ռուս լրագրող Աննա Նեմցովան, ով Քիմ Քարդաշյանին անվանելով Ազատության լեդի, գտնում է, որ 2015թ.-ի ապրիլին Երեւան կատարած իր այցելությամբ աստղը հայ ազգաբնակչության շրջանում խթանել է փոփոխությունների նկատմամբ մղումը:
Լրագրողի խոսքերով, Հայաստանում առկա են հուզումների մի շարք դրդապատճառներ, որոնք կյանքի կոչվեցին Քարդաշյանի այցելության շնորհիվ:
Պարբերականում նշվում է նաեւ հուզումների դրդապատճառները, մասնավորապես Էլեկտրէներգիայի սակագնի բարձրացումը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ամուսնու, քույրերի հետ միասին գտնվում էր Երեւանում ու ակտիվորեն մասնակցում Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա միջոցառումներին: