Աթենքի քաղաքային տրանսպորտը մեկ շաբաթ անվճար կլինի, հայտարարել է Հունաստանի ենթակառուցվածքների, տրանսպորտի և ցանցերի նախարար Խրիստոս Սպիրտզիսը։
Ինչպես փոխանցում է Газета-ն՝ անվճար կլինեն մետրոն, ավտոբուսները և տրամվայները։ Հրամանը կգործի միայն Աթենքում, այլ քաղաքներում, որտեղ քաղաքային տրանսպորտը պատկանում է մասնավոր ընկերությունների, այն չի տարածվում։
Նշվում է, որ իշխանությունները դիմել են նման քայլի՝ երկրի համար դժվարին պահին քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ կառավարությունը որոշել է մինչ հուլիսի 6-ը դադարեցնել բանկերի աշխատանքը։