Հասարակություն 

Ազատության հրապարակում դադարեցվել է նստացույցը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը տեխնիկական պատճառներով դադարեցվել է երեկ հայտարարված անժամկետ նստացույցը Ազատության հրապարակում։

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողներին ասել է, թե իրենք այսօր տեխնիկական պատճառներով հետաձգում են նստացույցը, իսկ հունիսի 30-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը մամուլի ասուլիս կտա եւ կներկայացնի իրենց հետագա գործողությունների ծրագիրը։ Չի բացառվում, որ որոշակի փոփոխություններ լինեն նախաձեռնության ղեկավար կազմում։

Մաքսիմ Սարգսյանի խոսքով, նախաձեռնության անդամների մի մասը կլինի Բաղրամյան պողոտայում, սակայն «Ոլ թալանինն» այլեւս չի համակարգելու բողոքի գործողությունները պողոտայում։

Նույն շարքից