Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Դոնեցկի հետախուզությունը գրանցել է Ուկրաինական զինուժի նոր տեղաշարժեր: Այս մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրին, նշելով, որ ուկրաինական ուժայինները շփման գիծ են տեղաշարժում ծանր հրետանի ու զրահամեքենաներ:
Նրա խոսքերով, մասնավորապես Դոնեցկից 30 կմ հեռավորությամբ գտնվող Կուրխովո բնակավայրերում ուկրաինական կողմը տեղակայել է 5 Գրադ հրթիռային համակարգ, իսկ Նիկոլաեւկա բնկավայրում՝ ինքնագնաց հրետանային համակարգ: