Հասարակություն 

Ազատության պողոտայի ցուցարարները միացան Բաղրամյան պողոտայի ակցիային

Ազատության հրապարակում դադարեցված նստացույցի մասնակիցները քիչ առաջ միացան Բաղրամյան պողոտայի ցուցարարներին։

Նրանք՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանի եւ Մաքսիմ Սարգսյանի գլխավորությամբ, միացել են Բաղրամյան պողոտային։

Նշենք, որ Վաղինակ Շուշանյանն էլ նշել է, թե իր ընկերները մնալու են Բաղրամյան պողոտայում գիշերը, բայց իր առողջական վիճակը չի ներում, եւ տուն է գնալու։

Նարեկ Այվազյանը հայտարարեց, թե հիմա քննարկումներ են գնում նոր նախաձեռնող խումբ ստեղծելու ուղղությամբ։ Ստեղծվելու են նաեւ 10-հոգանոց խմբեր՝ իրավիճակը վերահսկելու եւ նստացույցի կազմակերպչական հարցերի համար։

Նույն շարքից