Հասարակություն 

Զախարչենկո. Կիեւյան խունտան միտումնավոր ձախողում է մինսկյան համաձայնագրերը

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Կիեւյան խունտան միտումնավոր ձախողում է մինսկյան համաձայնագրերն ու չի իրագործում հրադադարի ոչ մի պայման:

Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ Պորոշենկոյի մինսկյան համաձայնագրերի պահպանման մասին հայտարարությունը հերթական խաբեությունն է:

Զախարչենկոյի համոզմամբ՝ համաձայնագրի պահպանման երաշխիք կարող է հանդիսանալ Դոնբասին հատուկ ինքնավար կարգավիճակ տալու որոշումը, ինչը մնում է թղթի վրա, իսկ ուկրաինական կողմը շարունակում է խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունները:

Զախաչենկոյի խոսքերով, Կիեւյան իշխանությունները ձգտում են ժամանակ շահել ուժերը վերադասավորելու ու նոր պրվակացիաներ կազմակերպելու համար:

 

Նույն շարքից