գլխավոր Մամուլի տեսություն 

Վ.Ղուկասյանի ֆինանսական վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Գյումրիի մեր աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ և այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող մարդկանց չէր նեղացնի:

Մեկ այլ տեսակետի համաձայն էլ նա ոչ թե ՙհանձնվել՚ է, այլ պարզապես որոշել է իր գումարները ներդնել Ամենափրկիչ եկեղեցու հարդարման վրա, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ շուքով կազմակերպի բացման արարողությունը: Պարզապես դեռ որոշված չէ՝ դա կլինի պատգամավորակա՞ն, թե՞ քաղաքապետի ընտրությունների նախաշեմին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից