Հասարակություն 

Խափանում Երևանի մետրոպոլիտենում. գնացքների երթևեկությունն իրականացվում է միագծանի սխեմայով

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»-«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով:


 «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով: Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները:

Նույն շարքից