Հասարակություն 

Շենգավիթում վթարային ջրանջատումներ կլինեն

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 16-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:


Կդադարեցվի, մասնավորապես, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փողոցի 44-ից բարձր համարների և նրբանցքի, Շիրակի փողոցի և նրբանցքի, Շարուրի փողոցի և նրբանցքի, Արարատյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:

Նույն շարքից