Քաղաքական Միջազգային 

Իրանի ԱԳՆ ղեկավարը և ՌԴ ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Վիեննայում

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մի խումբ բարձրաստիճան խորհրդականների հետ, այսօր մեկնել է Վիեննա, որտեղ անցկացվում է իրանական միջուկային ծրագրի բանակցություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով IRNA գործակալությանը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին պատմել է, որ Զարիֆը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը երեքշաբթի երկկողմ հանդիպում կունենան Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի բանակցությունների շրջանակում։

Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվում է միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) միջև բանակցությունների հերթական ռաունդը ԵՄ–ի և իրանցի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նույն շարքից