«Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանում իրավիճակը մեծ իմաստով քաղաքական գործոններով է պայմանավորված և ոչ մեկ չի կարող ասել, թե այդ սանկցիաները որքան ժամանակ կտևեն:
«Անորոշությունը նոր խնդիրներ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար»,-ասաց նա և նշեց, որ թեև մի կողմից այս ամենը դժվարացնում է կանխատեսումներ անելը, սակայն մյուս կողմից՝ կանխատեսումներ անելը առավել կարևորվում է:
Նա նկատեց, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն, և եթե այս գերազանցումը երկար ժամանակ պահպանվի, լուրջ սպառնալիք կլինի մեզ համար, ինչի հետ չենք կարող հաշվի չնստել:
«Պետք է արմատապես վերանայել մեր տնտեսական մոդելը»,-ասաց նա և նշեց, որ այսօր մեր տարածաշրջանը սպառազինության ամենամեծ կուտակումն ունի և դրա նախաձեռնողը թեև մենք չենք, սակայն պետք է ունենանք դինամիկ զարգացող տնտեսություն։