Երեկ Բաղրամյան պողոտայով շտապ բուժօգնության մեքենայով սրտի կաթվածով մի կին են տեղափոխելիս եղել հիվանդանոց: Շտապօգնության մեքենան ցանկացել է անցնել Բաղրամյան պողոտայով՝ հաշվի առնելով կնոջ ծանր վիճակը. Ցուցարարները սակայն հրաժարվել են բացել աղբամաններից սարքած պատը՝ այդ կերպ ճանապարհ չտալով շտապ օգնության մեքենային։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Hraparak.am-ի թղթակցին պատմեց, որ մեքենան ստիպված է եղել անցնել Ավետ Ավետիսյան փողոցով` երկարեցնելով ճանապարհը:
«Կինը մահացել է, երբ հասցրել ենք հիվանդանոց: Կարծում եմ` կնոջ վիճակը չէր փոխվի, եթե երկու րոպե շուտ էլ հասցնեինք հիվանդանոց, քանի որ ի սկզբանե բավականին ծանր է եղել վիճակը, բայց, իհարկե, հիվանդին հիվանդանոց հասցնելը երկարել է»,-ասաց Ստեփանյանը: Մահացածը 87-ամյա Ժենյա Տասչյանն է։