Հասարակություն 

Նալբանդյան-Թումանյան հրապարակը կկոչվի ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի անունով

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստում ներկայացվել է «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի առաջարկը՝ Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ. Կոլեգիայի անդամները խնդրո առարկա առաջարկը հավանության են արժանացրել, ինչը նշանակում է, որ առաջիկայում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կդիմի Երեւանի ավագանուն՝ քննարկելու այս հարցը:

Այս համատեքստում նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է նաեւ շինարարության եւ ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին:

Նույն շարքից