Հասարակություն 

Քաղաքապետը՝ տրանսպորտի կրճատման լուրերի մասին

analitik.am

Շրջանառվող ապատեղեկատվությանը, որ քաղաքային տրանսպորտը հիսուն տոկոսով կրճատվելու է, պետք էր արագ արձագանքել. այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վերջին օրերին քաղաքային տրանսպորտի կրճատման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին։


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Քաղաքապետը հանձնարարել է նման դեպքերում արագ արձագանքել իրականությանը չհամապատասխանող լուրերին. «Առավել ևս, որ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում բնակչության համար պատշաճ և առավել հարմարավետ սպասարկում ապահովելու ուղղությամբ: Բոլորդ գիտեք, որ քայլեր են ձեռնարկվում գործող երթուղիներում տրանսպորտային լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, ուստի ապատեղեկատվության դեպքում ուղղակի պարտավոր եք միանգամից արձագանքել, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա մեր բնակչության շրջանում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 


Զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման:

 


 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար, զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով նաև այս տարի նախատեսված համանման ավտոբուսների համար:

 

 

Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել չսահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի կազմակերպման դեպքերին և ՃՈ հետ համատեղ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց բացառման ուղղությամբ:

Նույն շարքից