Ինչպես գրում է Welt am Zonntag պարբերականը, Ռուսաստանը եղել ու կշարունակի մնալ Եվրամիության ու Գերմանիայի հարեւանն ու մեզ հետ միասին կմասնակցի ապագա Եվրոպայի կառուցմանը:
Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Շտայնմահերը, նշելով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հնչթղ ռազմատենչ հայտարարությունները սառը պատերազմի էպոխայի մնացուկներ են ընդամենը:
Նրա խոսքերով, աշխարհը ներկայումս բազմաբեւեռ է, ուստի պետք է մոռանալ երկու երկրների գերակայության գաղափարն ու ցուցաբերել կառուցողական մոտեցումները:
Նրա բնորոշմամբ Գերմանիան չի կարող անտեսել վերջին տասնամյակների Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումն ու նրա ներդրումը համաեվրոպական ընտանիքի կառուցման գործում:
Վերջում նա ավելացրել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ռեռքբերումները չքանդելու ու առավել զարգացնելու համար: