Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, քանի որ ինքս տեղյակ չեմ։ Եթե վարչապետը հայտարարել է, նա գիտի՝ ինչ է հայտարարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են լինելու սակագնի փոխհատուցման աղբյուրները:
Նա նշեց, որ դեռ այդ հարցը վարչապետ հետ չեն քննարկել, սակայն կքննարկեն: Հարցին, թե այն աղբյուրը, որով հիմա փոխհատուցելու են սակագինը, չէր կարո՞ղ օգտագործվել ի սկզբանե, նա ասաց, որ եթե հնարավոր լիներ, կարվեր:
Զախարյանը նշեց, թե չգիտի որքան կտևի աուդիտը, իսկ ի պատասխան հարցի, թե ՀԷՑ-ի աշխատողները կպատժվե՞ն Զախարյանը, միայն ժպտաց:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա նա ասաց, որ այդ բոլոր քննարկումները տեղի կունենան աուդիտից հետո: Հարցին, թե աուդիտից հետո հրաժարական կտա՞, նախարարը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ»:
Նա նշեց, որ մեղավորությունների հարցը կարելի է քննարկել աուդիտից հետո: