Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ԱՄՆ ռազմատենչ ծրագրերը Ռուսաստանի դեմ անհեռանկարային են ու ենթակա ձախողման:
Այս մասին հայտնել է Պետդումայի միջազային հարցերով խորհրդի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ ՆԱՏՕ-ն ամեն կերպ ձգտում է քողարկել իր ռազմատենչ ծրագրերն ու հանդես գալիս խախաղության կոչերով:
Պուշկովի համոզմամբ՝ որպես զսպող գործոն հանդիսանում է ոչ թե ալյանսի խաղաղապահ էությունը, այլ Ռուսաստանի միջուկային պոտենցիալն ու նրա արդիականացման փաստերը:
Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել էր, որ առանձնակի ուշադրության չպետք է դարձնել սահմանին ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի տեղակայմանը, քանի որ ՆԱՏՕ-ն իր ծրագրերում ագրեսիվ նպատակներ չի հետապնդում: