Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել: