Եգիպտոսում սպանվել է երկրի նախկին նախագահ Մուահամմեդ Մուրսիին մահապատժի ենթարկելու որոշում կայացրած գլխավոր դատախազը։ Այս մասին տեղեկացնում է Demokrathaber կայքը:
Դատախազը ծանր վիրավորվել է իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից և մահացել հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ վերջերս եգիպտական դատարանը ուժի մեջ թողեց Մուրսիին մահապատժի ենթարկելու որոշումը: