Հասարակություն 

Նոր աղբամաններ ու սանմաքրում Դավթաշենում

Մարտի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներ է իրականացնում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ այդ, սակայն, Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման: Ընդ որում, ծավալներով այս աղբամաններն ավելի մեծ են նախկիններից:



Նոր աղբամանններ են տեղադրվել նաև մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:



Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:


Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից:

Նույն շարքից