Հասարակություն 

«Արագած» ճամբարում հանգստացող արաբկիրցի փոքրիկներին են այցելել վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու երեխաների ծնողները

1ac56e06df3c5f5061924604e7aa18587c553ba2 4f37c30fa59b563623ddba22ce1b9cca4b039de8 cf6bbd8ca8df0b35037e5b98b1c3d1dec17273e6 aab5e3e8988686ff4e3b6f625412d2da49373a41 05f36f3d7f37ea2789921d147dd17180c6dc2e45ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին: Քաղաքապետի այս հանձնարարականի համատեքստում Հանքավանի «Արագած» ճամբարում ամառային հանգիստը վայելող 35 երեխաներին տեսակցելու էին այցելել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և երեխաների ծնողները, ովքեր նաև տեղում ծանոթացել են ճամբարում ստեղծված պայմաններին: Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ երեխաներն այսուհետ ևս գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո, և նշել, որ ամեն ինչ արվել է՝ երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար:

Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:

Նույն շարքից