Հասարակություն 

Նոր Խարբերդը գազ կունենա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամսում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները:



Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասով զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին:



Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր Խարբերդում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կարգաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նույն շարքից