Հասարակություն 

Մայրաքաղաքի անօթևաններին հավաքագրում ու ապաստաններում են տեղավորում

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։



Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի:



Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան։
Բացի այդ, հայտնաբերված 2 անօթևան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ 



Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում է ոստիկանության և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։
Ներկայում Վարդաշենում գտնվող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում գտնվում է 98 անձ, որոնցից 10-ը քրեակատարողական հիմնարկներից ազատվածներ են։

Նույն շարքից