Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն դիմել է ԱՄՆ-ի նախագահին՝ խնդրով ամուսնանալ իր հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Այս քայլով աֆրիկացի նախագահը ծաղրել է ԱՄՆ-ին միասեռ ամուսնություններն օրինականացնելու համար։
Նա այդ հայտարարությունն արել է իր ելույթի ժամանակ, որի ընթացքում նշել է, որ իհարկե կատակում է, քանի որ նա չի պատրաստվում իրականում ամուսնանալ Օբամայի հետ։
Նախագահ Մուգաբեն իր ելույթում ԱՄՆ-ին անվանել է սատանայապաշտ և այլասերված՝ պնդելով, թե ինչպես կարող է քրիստոնյա ժողովուրդը դեմ քնալ Աստծուն։
Շատերը համացանցում կատակել են նախագահի հայտարարության շուրջ՝ ասելով, որ նա մոռանում է, որ իր առաջարկն անհնար է, քանի որ Օբաման արդեն ամուսնացած է, իսկ նույնասեռական լինել չի նշանակում ամուսնության առաջարկ անել ամեն պատահած տղամարդու։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկրի բոլոր 50 նահանգներում օրինականացրել է միասեռ ամուսնությունները՝ դրանով իսկ դառնալով աշխարհում 18-րդ երկիրը։