Տնտեսություն գլխավոր 

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ․ նախարար

«Կենսաթոշակային համակարգին ուղղվող միջոցները էականորեն նպաստում են աղքատության մակարդակի նվազման վրա: Սոցիալական նպաստներ չվճարելու դեպքում ծայրահեղ աղքատությունը երկու անգամ ավել կլինի»: ՀՀ կառավարության կողմից կազմակերպված «Տնտեսական օրակարգ» համաժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականցավող ծրագրերն ու վարվող սոցիալական քաղաքականությունը:

Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում կա 550 հազար կենսաթոշակառու, որից շուրջ 460-ը աշխատանքային, 60 հազարը՝ սոցիալական, 32 հազարը՝ զինվորական:

ՀՀ-ում կա 550 հազար վարձու աշխատող, ում աշխատանքով է ապահովում է կենսաթոշակառուների կենսաթոշակը, 300 հազար ինքնազբաղված, ովքեր ներդրումներ չեն ունենում պետբյուջե, 50 հազար անհատ ձեռնարկատեր:

2015 թվականի հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 390,5 միլիարդ դրամ,  որը կազմում է պետբյուջեի մոտ 30 տոկոսը:

Արտեմ Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ՝ ընթացիկ 50 հազար դրամի փոխարեն:

Նույն շարքից