Հայաստանում կոնյակի արտադրությունը 2015 թ.–ի հունվար–մայիսին կազմել է 4 380,5 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,2 տոկոսով։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 13,5 տոկոսով ավելացել է գինու (2 241,8 հազար լիտր) և 3,9 տոկոսով օղու արտադրությունը (3 898,7 հազար լիտր)։
2015 թ.–ի ապրիլից Հայաստանում սկսել են վիսկի թողարկել։ Երկու ամսվա ընթացքում արտադրվել է 298,3 հազար լիտր վիսկի։
Շամպայնի արտադրությունն այս տարվա հունվար–մայիսին կազմել է 143 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 115,5 հազար լիտրի դիմաց։ Բացի այդ, հունվար–մայիսին արտադրվել է 7 106 հազար լիտր գարեջուր (13,9 տոկոսի անկում)։
Արտադրված ոչ ալկոհոլային խմիչքների ծավալը կազմել է 25 059,3 հազար լիտր` ավելանալով 9,3 տոկոսով։