Պարզվել է Թունիսի Սուս քաղաքի ծովափում կրակոցների հետևանքով զոհված 27 անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` զոհերից 19-ը բրիտանացիներ են, երեքը՝ իռլանդացիներ, երկուսը՝ գերմանացի, մեկական բելգիացի, պորտուգալացի և ռուսաստանցի:
Բրիտանիայի վարչապետ Դեւդ Քեմերոնը, միաժամանակ, հայտնել է, որ ահաբեկչությանը զոհ գնացած բրիտանիացիների թիվը հասել է 21-ի: