Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն մինչև հուլիսի 7-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների սառեցման ժամկետը

Եվրամիությունը մինչեւ հուլիսի 7-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների սառեցման ժամկետը։ Այս մասին ասված  է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` կոմյունիկեում առավել մանրամասն ասվում է.

«Իրանի միջուկային ծրագրի հարցով երկարաժամկետ համաձայնության շուրջ բանակցությունների համար ավելի երկար ժամանակ հատկացնելու նպատակով Եվրամիության Խորհուրդը որոշել է մինչեւ 2015թ. հուլիսի 7-ը կասեցնել ԵՄ պատժամիջոցները, որոնք ընդունվել էին 2013թ. նոյեմբերի 23-ին»:

Նույն շարքից