Բիզնես Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

Հունաստանի ճնաժամի խորացումը կազդի նաև Թուրքիայի վրա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, թե Հունաստանում էլ ավելի է խորանալու ճգնաժամը, ինչն անպայմանորեն ազդելու է նաև Թուրքիայի վրա:

 «Ներկա դրությամբ Հունաստանը կանգնած է պատմության մեջ իր ամենամեծ տնտեսական ճգնաժամի առջև:

Հուլիսի 5-ին Հունաստանում անցկացվելիք հանրաքվեն կտեսնենք, թե ինչպես կազդի Հունաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների վրա: Թուրքիան հետևում է իրադարձությունների զարգացմանը: Մենք ցանկանում ենք, որ հարևան Հունաստանը կարգավորի իր խնդիրները»:

Նույն շարքից