Հասարակություն 

Մոսկվայում Ադրբեջանի երեք քաղաքացիներ առևանգել են իրենց հայրենակցին և 10 մլն դոլար պահանջել

analitik.am

Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, ովքեր կասկածվում են իրենց հայրենակցի առևանգման մեջ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Հանցագործները որպես փրկագին 26-ամյա ադրբեջանցի ձեռնարկատիրոջ ընտանիքից պահանջել են 10 միլիոն դոլար։

Հաղորդվում է, որ կասկածյալները եղել են Ադրբեջանի 26, 46 և 48 տարեկան քաղաքացիներ: Առևանգված գործարարն ազատ է արձակվել: Խուզարկության ժամանակ տանը, որտեղ պահել են առևանգվածին, ատրճանակ է հայտնաբերվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն:

Նույն շարքից