Հասարակություն 

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է

analitik.am

Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակյը լարվել է։ Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունն արգելել է բարձրախոսներ տեղադրել, որից հետո վեճ է ծագել։

Տարածքում ոստիկանների թիվն աճել է, իրավապահները մի քանի մետր առաջ են եկել և արգելապատնեշ կազմել։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է մոտենալ տեղադրված բարձրախոսներին և առգրավել դրանք, սակայն ցուցարարները մեծ շարք են կազմել և թույլ չեն տալիս մոտենալ։

Նույն շարքից