Հասարակություն 

Անցած մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է միայն 8-ը

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 4, հարկերից խուսափման, զենք-զինամթերքի առգրավման եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 եւ գողության  1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից