Ռուսական «Կրասնոդար» ակումբի սեփականատեր գործարար Սերգեյ Գալիցկին , ով նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է և ՌԴ-ում ամենամեծ խանութների ցանցի սեփանականատերը, «Մայակ» ռադիոընկերությանը պատմել է իր հայկական ակունքների մասին: «Ես 75 տոկոսով ռուսական, իսկ 25 տկոսով հայկական ծագում ունեմ: Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք չեմ տիրապետում հայերենին, բայց ես հպարտ եմ իմ հայկական ծագմամբ»:
Սերգեյ Գալիցկին ծնվել է Սոչի քաղաքի Լազարևսկոյե շրջանում` Սերգեյ Հարությունյան անունով: Լրատվական հրապարակումների համաձայն` ամուսնությունից հետո նա վերցրել է կնոջ ազգանունը: Իր առաջին մթերային խանութը Գլացկին բացել է 1998 թվականին, որն ընդլայնվել է մինչև 5 հազար խանութների ամբողջ Ռուսաստանում, ուր աշխատում է ավելի քան 2 միլիոն մարդ:
Գալիցկին իր ներդրումն ունի նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հաջողություններում, ով այժմ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», բայց, գործարարի խոսքով, շարունակում է մնալ իր սիրելի ֆուտբոլիստներից մեկը:
Ըստ Forbes ամսագրի`Գալիցկու հարստությունը 8.2 միլիարդ ԱՄՆ դոլար է, և նա հայկական ծագում ունեցող ամենահարուստ մարդն է աշխարհում: Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանի ունեցվածքը կազմում է 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ռուսասատանաբնակ Սամվել Կարապետյանինը` 3.8 միլիարդ դոլար:
Սկզբնաղբյուրը՝ «Armenian Reporte» շաբաթաթերթ