Հակոբ Վարդովյանը, որ հայտնի է որպես Գյուլլու Հակոբ, Թատրոնի ղեկավար և դերասան է: Հակոբ Վարդովյանը 1840-1902 թթ. ապրել է Ստամբուլում:
Չնայած նրա բեմական խաղը այնքնա էլ փայլուն չի համարվում, այնուամենայնիվ նա արվեստագետ է, որի կերտած և խաղացած դերերը հասարակության մեջ հաջողություն են վայելել:
Վարդովյանը 1861-1862 թթ. Նաում Էֆենդիի ղեկավարությամբ, ով Բալըքհանեում պաշտոնյա եղած ժամանակ հետևում էր հայերեն բեմականացումներին, Արևելյան թատրոնում առաջին անգամ բեմ է դուրս գալիս:
Թատերական փորձ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո որոշ ժամանակ ղեկավարում է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը, ավելի ուշ Ստամբուլում Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Ուսքուդարում հայերեն նեկայացումներ է տալիս: 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնում ստեղծեց Օսմանյան թատրոնը, որն էլ ապահովեց նրա հիմնական փառքը: Այս անունը նրանից առաջ օգտագործել էր Ռազի անունով մի իտալացի, ով վարձակալությամբ թատրոն էր ստեղծել: Հակոբ Վարդովյանն իր թատրոնում կարևորություն տվեց թուրքերեն ներկայացումներին: 1870 թվականին մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տաս տարով Ստամբուլում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն ստացավ:
Այս արտոնության մեջ պարտադիր էր վեց ամսվա ընթացքում Ստամբուլում և Ուսքուդարում, երեք ամսվա ընթացքում էլ Գալաթայում, Թոփհանեում և Բեյողլուում կառուցել մեկական թատրոնի շենք և չնայելով այցելուների հաճախելիությանը` ամեն տարի ամենաքիչը Ուսքուդարում` երեսուն, Գալաթայում և Ստամբուլում` հիսուն ներկայացում դնել: 1880 թվականին, երբ տասնամյա արտոնությունը վերջացավ, Հակոբ Վարդովյանը հեռացավ Գեդիկփաշա թատրոնից, որի գործունեությունը սկսել էր թուլանալ: Որոշ ժամանակաշրջան Մնակյանի հետ սկսեց աշխատել Շեհզադեբաշըի մեկ այլ թատրոնում: 1882 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացավ «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն): Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրեց Գյուլլու Յակուբ էֆենդի անունը: Մինչ կյանքի վերջը պալատում ապրած Հակոբ Վարդովյանի գերեզմանը գտնվում է Բեշիքթաշի Յահյա էֆենդի գերեզմանատանը: