Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարց չեն քննարկել, քանի որ դա ներհայաստանյան խնդիր է, իսկ քննարկումը ծավալվել է երկկողմ հարաբերությունների շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` երեքշաբթի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ հետ՝ նրան շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահները կարծիքներ են փոխանակել նաև ԵՏՄ շրջանակում ինտեգրման գործընթացների զարգացման մասին: