Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյին առաջարկել է գլխավոր դատախազի պաշտոնը:
Այս մասին հայտնել է Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն, նշելով, որ առաջարկը կատարվել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնակության վերաբերյալ խոսակցության շրջանակում:
Նրա խոսքերով, Պորոշենկոն որոշել է իր նշանակման հարցը իրականացնել աշնանը, երբ կձեւավորվի նոր կառավարությունը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լյաշկոն ակտիվորեն քննադատում է Շոկինի գործունեությունը:
Գլխավոր դատախազը առաջարկել է պատգամավորին ներկայանալ դատախազություն ու պատասխան տալ իր հայտարարությունների համար, ինչին Լյաշկոն դրական է պատասխանել ու պատրաստակամություն հայտնել ցանկացած պահի ներկայանալ ու հիմնավորել իր խոսքերը: