Հասարակություն 

Ահաբեկչության հետեւանքով զոհվել է Եգիպտոսի գլխավոր դատախազը

analitik.am

Ինչպես հաղորդում է եգիպտական MENA լրատվական գործակալությունը ահաբեկչության ընթացքում ծանր վիրավորվելուց հետո մահացել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը:

Տվյալների համաձայն դատախազը Կահիրեի հիվանդանոցներից մեկում վիրահատությունից հետո մահացել է:

Դատախազի ավտոմեքենան պայթեցվել է Կահիրեի ռազմական ակադեմիայի մոտակայքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նրա վիճակը բարվոք է:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Գազայի շրջանի ազգային ինքնապաշտպանություն շարժումը:

Բարաքաթը Եգիպտոսի գլխավոր դատախազի պաշտոնը ղեկավարում է 2013 թ.-ից:

 

 

 

 

Նույն շարքից