Ծնվել է 1945թ. օգոստոսի 10-ին, Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: 1974թ-ից աշխատում կինոյում: Եղել է «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Ի.Ի.Օբլոմովի կյանքից» ֆիլմերի սցենարիստը (Ն.Միխալկովի հետ) և նկարիչը (Ա.Սամուլկինի հետ): Համահեղինակել է (Ն.Միխալկովի և Ա.Միխալկով-Կոնչալովսկու հետ) «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ֆիլմի սցենարը, որի համար 1978թ. արժանացել է Ղազախստանի ԽՍՀ Պետական մրցանակի: Ձևավորել է «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (Ի.Շրետերի հետ), «Սիրո ստրկուհին» (Ա.Սամուլեկինի հետ) և այլ ֆիլմեր: Նկարահանվել է «Հինգ երեկո», «Թռիչքներ երազում և արթմնի», «Սիբիրիադա», «Քաղաքն ընդունեց», «Մեղադրվում է հարսանիքը», «Մոսկովյան արձակուրդներ», «Նախագահը և նրա թոռնուհին», «Բրեմենյան երաժիշտներ», «Սև սենյակ», «Ալեքսանդր Պուշկին», «Ես քեզ սիրում եմ», «Վարպետը և Մարգարիտան», «9 ամիս», «Տրոյայի ոսկին», «Ամանորյա դետեկտիվ», «Փիղը», «Քամուց քշվածները 2», «Քրեական իրավիճակ», «Ռուսաստանում ձյուն է գալիս», «Շերլոկ Հոլմս» և այլ ֆիլմերում: Նկարահանել է «Մադոց պահանջ», «Ազազել» և այլ ֆիլմեր: 1983թ. արժանացել է Ռուսաստանի ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը: 1991թ. Իտալիայում արժանացել է «Ադամանդե պեգաս» մրցանակի` որպես «Լավագույն օտարերկրյա սցենար», 1993թ.` Ֆելլինիի անվան մրցանակի` որպես «Լավագույն եվրոպական սցենար»: Բնակվում է Մոսկվայում:
Ալեքսանդր Ադաբաշյան